Աղբյուրը՝ sunstar.com

Վնասի նվազեցման մոտեցման մաս կազմող ծխախոտի տաքացման համակարգերի վաճառքը վերջին 3-4 տարիների ընթացքում 30 տոկոսով նվազեցրել է սիգարետի վաճառքի ծավալը Ճապոնիայում։  


«2014թ․-ից սկսած՝ Ճապոնիայի շուկայում պաշտոնապես գործարկվել է ծխախոտի տաքացման երեք համակարգ, որոնք օգտագործվում են ծխող բնակչութան 25%-ի կողմից։ Այս արտադրատեսակների շնորհիվ ծխելու մակարդակը երկրում վերջին երեք-չորս տարիների ընթացքում նվազել է 30%-ով», նշում է կանխարգելիչ բժիշկ, ծխելը դադարեցնելու ոլորտում մասնագիտացող բժիշկ Կումամարու Հիրոյան։

Կավասակիի Միջազգային Հոսպիտալի փոխտնօրեն Հիրոյայի պնդմամբ՝ սպառման այս նվազեցումը չի նկատվել տարիներ շարունակ նիկոտինի փոխարինման թերապիայի  կիրառման ընթացքում։


Նրա խոսքով՝ ի տարբերություն այլ առանց այրում արտադրատեսակների, ինչպիսիք են նիկոտինային սպեղնին (արդյունավետ չէր Ճապոնիայում ծխելու մակարդակի նվազեցման գործում), Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ ըկերոության IQOS սարքի և դրա նման ծխախոտի տաքացման համակարգերի առևտրայնացումը 2014 –ին հանգեցրեց ծխախոտի վաճառքի զգալի նվազման։


Ծխախոտի տաքացման համակարգերը սիգարետի առանց այրում այլընտրանքներ են, որոնք կրկնօրինակում են ծխելու գործընթացն առանց այրման։ Այս էլեկտրոնային սարքերն այրելու փոխարեն տաքացնում են ծխախոտը և արտազատում են նիկոտին պարունակող գոլորշի։ Գիտական ուսումնասիրությունները վկայում են, որ ծխախոտի ծխի մաս կազմող խեժն ու քաղցկեղածին տարրերն են հանգեցնում մահավան կամ ծխելու հետ կապած հիվանդությունների, և ոչ թե նիկոտինը։

 

ԱՄՆ-ում Սննդամթերքի ու Դեղորայքի Վերահսկողության Վարչությունը (ՍԴՎ) 2020թ․-ի հուլիսի 7-ին թույլատրել է IQOS-ի վաճառքը որպե մոդիֆիակցված ռիսկով ծխախտային արտադրատեսակ (ՄՌԾԱ)։ 


ԱՄՆ ՍԴՎ-ն թույլատրել է IQOS –ի վաճառքը՝ հիմնվելով այն փաստի վրա, որ սարքը չի այրում ծխախոտն, այլ տաքացնում է այն։ Գիտական ուսումնասիրություններն էլ իրենց հերթին ապացուցել են, որ ավանդական սիգարետից IQOS  համակարգի ամբողջական անցումը նվազեցնում է մարմնի վրա վնասակար կամ պոտենցիալ վնասակար քիմիական նյութերի ազդեցությունը։


Անծուխ արտադրատեսակների օգտատերերը կազմում են Ճապոնիայի տղամարդ ծխողների 30 և կին ծխողների 25 տոկոսը, մինչդեռ անծուխ արտադրատեսակերի ու սիգարետի համատեղ օգտագործումը կազմում է 6,9 տոկոս տղամարդկանց և 4,8 տոկոս կանանց շրջանում։


Միևնույն ժամանակ, համաձայն Առողջապահության և Բարեկեցության Նախարարության կողմից ֆինանսավորված ուսումնասիրությունը, որն անցկացվել է Տոտորի համալսարանի բժշկական դպրոցի կողմից, ցույց է տալիս, ոչ Ճապոնիայի միջնակարգ դպրոցների 60,000 աշակերտների շրջանում ծխախոտի տաքացման արտադրատեսակների օգտագործման մակարդակը շատ ցածր է ՝ ընդամենը 0,1%, ինչն ապացուցում է, որ երիտասարդների ներգրավման հետ կապված վախերն անհիմն են։

Frost & Sullivan բիզնեսի խորհրդատվական ընկերության Տրանսֆորմացիոն առողջության բաժնի տնօրեն Մարկ Դուգանը նշում է, որ որպես անծուխ արտադրատեսակների ամենամեծ շուկա՝ Ճապոնիայի դեպքն արժանի է ուսումնասիրության `երկրում ծխախոտի վաճառքի զգալի կրճատման պատճառով:


Նրա խոսքով՝ ընկերությունը կենտրոնանում է Ճապոնական շուկայի վրա, քանի որ ծխախոտային նոր արտադրատեսակները Ճապոնիայում սպառողներին հասանելի են եղել 2014թ․-ից։ Սա, թերևս, աշխարհի ամենամեծ շուկան է։


Դուգանը նշում է, որ առանց այրում արտադրատեսակների գործունեությունը հիմնված է այրման բացառման սկզբունքի վրա՝ ծխախոտը տաքացնելով մինչև 350 աստիճան Ցենտիգրատ կամ ավելի քիչ՝ այրելու փոխարեն։ 


«Չնայած այս արտադրատեսակները զերծ չեն ռիսկերից, դրանք պոտենցիալ ունեն ծառայելու որպես լրացուցիչ ռազմավարություն՝ ծխելու դեմ պայքարի հետ կապված գործունեության մեջ այն ծխոսների համար, որոնք չեն կարողանում կամ չեն ցանկանում թողնել ծխելը», ասում է Դուգանը։


Ծխելը շարունակում է մնալ աշխարհում կանխատեսելի մահվան պատճառներից առաջատարը․ տարեկան ավելի քան 7 միլիոն մարդ մահանում է ծխելու հետ կապված հիվանդություններից։ Դուգանը նշում է, որ ծխախոտ օգտագործողների թիվն ամբողջ աշխարհում միայն մի փոքր է նվազել՝ 2000-ի մոտ 1,4 միլիարդից մինչև 1,34 միլիարդ 2018-ին: 


«Զարգացած և զարգացող երկրներում ծխողների մի զգալի խումբ կա, ովքեր ի վիճակի չեն կամ չեն ցանկանում հրաժարվել ծխելուց` օգտագործելով ներկայիս մոտեցումները, ինչը հաճախ բավականին անարդյունավետ է մարդկանց օգնելու թողնել ծխելը», - նշում է Դուգանը:

Ըստ Դուգանի, ծխախոտային նոր արտադրատեսակների օգտագործումը հաճախ դիտվում է որպես համապատասխան միջամտություն ` նրանց օգնելու թողնել ծխելը: «Նոր արտադրատեսակների օգտագործումը հիմնված է վնասի նվազեցման սկզբունքի վրա, մասնավորապես` ծխախոտի վնասի նվազեցման», - ընդգծեց նա: