Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահին առաջարկել է ՀՀ պաշտպանության նախարար նշանակել Արշակ Կարապետյանին, փոխվարչապետ՝ Սուրեն Պապիկյանին, շրջակա միջավայրի նախարար՝ Ռոմանոս Պետրոսյանին, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար՝ Նարեկ Մկրտչյանին:
Այս մասին հայտնեցին նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արշակ Կարապետյանը ազատվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: