Միացյալ Նահանգներն, ընդհանուր առմամբ, Աֆղանստանում կտեղաբաշխի 5000 զինվորականի՝ երկրից դիվանագետների անվտանգ տարհանումը ապահովելու համար: Այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարության մեջ։
«Նախ, մեր դիվանագիտական, ռազմական և հետախուզական թիմերի առաջարկությունների հիման վրա՝ ես լիազորեցի մոտ 5 հազար ամերիկացի զինծառայողի տեղակայումը' ապահովելու ամերիկյան անձնակազմի և մեր մյուս գործընկերների կանոնավոր և անվտանգ դուրսբերումը, աֆղանցիների անվտանգ տարհանումը, որոնք օգնեցին մեր զինվորականներին, ինչպես նաև նրանց, ովքեր վտանգված են թալիբների առաջխաղացման պատճառով», - ասվում է տեքստում:
«Մենք Դոհայում «Թալիբան»-ին ռազմական հրամանատարի միջոցով ասացինք, որ Աֆղանստանում իրենց կողմից ցանկացած գործողություն, որը կվտանգի ամերիկյան անձնակազմի կամ մեր առաքելությանը, կստանա արագ և ուժեղ ռազմական պատասխան», - ասել է Բայդենը:
Միևնույն ժամանակ, բացատրելով մինչև օգոստոսի վերջ զորախմբի դուրսբերման պատճառը, ԱՄՆ նախագահը նշել է, որ ընտրություն կա երկրից հեռանալու կամ ռազմական գործողությունների վերսկսման հեռանկարի միջև: Բայդենը նաև ասել է, որ ինքը հանձնարարել է Թրեյսի Յակոբսոնին, ով ղեկավարում է ԱՄՆ-ին օգնող տեղաբնակների տարհանման հարցերով Պետդեպարտամենտի աշխատանքային խումբը, համակարգում է Վաշինգտոնի ջանքերը «տարհանելու, տեղափոխելու աֆղաններին և աֆղան դաշնակիցներին, ովքեր դիմել են հատուկ ներգաղթային վիզայի համար»:
«Մենք աշխատում ենք տարհանել հազարավոր մարդկանց և նրանց ընտանիքներին, ովքեր օգնել են մեզ», - ասվում է տեքստում: