ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել Վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման դեպքերը (այդ թվում' պարտադիր), պարբերականությունը, իրականացման կարգը, տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցումների, բժշկական ցուցումների և բժշկական սահմանափակումների ցանկերը, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18 –ի N 1327-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
Որոշման համաձայն սահմանվել են տրանսպորտային միջոց վարելը արգելող հիվանդությունների այնպիսի ցանկ, որը կբացառի իր և շրջապատի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող անձանց թույլատրել վարելու տրանսպորտային միջոց:
Օրենքը գործում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից։
Տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցումների, բժշկական սահմանափակումների ցանկերը՝ այստեղ: