ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանել է՝ արդյոք ուսանողները պարտավոր են յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ, թե ոչ:

«Ուսանողը պարտավոր չէ յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնել COVID-19 ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ»,- ասված է ՀՀ առողջապահության նախարարություն պարզաբանման մեջ: