ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է: Այս մասին ասաց նախարարի խոսնակ Արմինե Մուրադյանը ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում: Նա նշեց, որ նախարարը վարակակրի կոնտակտավորների շրջանակում է:
«Թեստն արվել է մայիսի 13-ին, արդյունքներն այսօր են ստացվել, բացասական են: Նախարարն իրեն լավ է զգում, սակայն դեռ կշարունակի մեկուսացված մնալ»,- ասաց խոսնակն ու հավելեց, որ նախարարության այլ աշխատակիցներ ևս մեկուսացված են, քանի որ շփում են ունեցել վարակակիրների հետ:
Ինչպես մյուս նախարարություններից, այնպես էլ տարածքային կառավարման նախարարությունիրց, ոչ մի թիվ ճշտել չհաջողվեց, խոսնակը միայն ասաց, որ վարակվածներ կան, սակայն նրանք շատ չեն:
Նշենք, որ ինքնամեկուսացված է նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, նրա թեստի պատասխանը դեռ պարզ չէ: