Իրավիճակը արցախա-ադրբեջանական սահմանին արդեն քանի օր է, ինչ շարունակում է լարված մնալ: ՀՀ ՊՆ-ն էլ իր ոճի մեջ է. որևէ տեղեկություն այնտեղ տիրող իրավիճակից, չգիտես ինչու, չի հաղորդում: Իսկ երբ լրագրողները զանգահարում են ՊՆ, փորձում են մի բան ճշտել, զանգերն անպատասխան են մնում:
Տպավորություն է, թե ՊՆ-ն զբաղված է միայն Սուրեն Պապիկյանի PR-ի հարցերով: ՀՀ ՊՆ-ի փոխարեն ակտիվ տեղեկություններ ենք ստանում միայն Արցախի տեղեկատվական շտաբից կամ Արցախի ՊՆ-ից. իսկ ո՞ րն է ՊՆ-ի գործառույթը:
Ադրբեջանի կողմից իրականացված ցանկացած սադրանքի մասին ՊՆ-ն «խոսում է» միայն այն ժամանակ, երբ լրատվամիջոցներից մեկը բարձաձայնում է՝ իրականում ինչ է կատարվել Արցախում, ինչից հետո էլ Պաշտպանության նախարարությունը կամ հաստատում է այդ տեղեկությունը, ինչը հազվադեպ է լինում, կամ հերքում: