Աղջիկս անցյալ տարի ամուսնացել է և իր ամուսնության կապակցությամբ բոլոր բարեկամներս նվեր են բերել գումարի տեսքով։
Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի ժամանակ ասաց կոմիտեի նախագահի թեկնածու, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ իր հայտարարագրում նշված է 4,3 մլն նվիրատվություն: