Մարտի 1-ի գործը գտնվում է ակտիվ փուլում, կատարվում են քննչական գործողություններ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

ՀՔԾ պետը այլ մանրամասներ չհաղորդեց, ասելով, որ անհրաժեշտության դեպքում տեղեկություններ կտրամադրվի:

 

2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: