«Իհարկե, չեմ պատրաստվում ներողություն խնդրել Յուրի Խաչատուրովից»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 1–ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ Խաչատուրովի որդին պահանջում է ներողություն խնդրել հայտնի ձայնագրության մեջ հորը վիրավորելու համար։
«Յուրաքանչյուր ոք ունի անձնական կյանքի գաղտնիության իրավունք: Դուք ձեր տանը ձեր ընտանիքի անդամի հետ զրույցներ եք անում: Ինչ-որ մեկը գալիս ականջ է դնում, հետո ասում՝ դուք ձեր տանը գաղտնի կերպով ինչ-որ բան եք խոսել, մեր հասցեին ինչ-որ բան եք ասել, խնդրում եմ՝ հրապարակային ներողություն խնդրեք: Եթե դա ճիշտ է, որ ապօրինի գաղտնալսում են անձնական բնույթի զրույցը եւ հրապարակային ներողության կոչեր են անում՝ թողնում եմ ձեր եզրահանգմանը: Իհարկե, չեմ պատրասվում ներողություն խնդրել»,– ասաց նա։