Գորիս-Կապան ճանապարհի վերաբերյալ խնդիրը հիմնականում պարսկական մեքենաների հետ է կապված, իսկ եթե երկու հոգի մոլորվում են, գնում են ինչ-որ մի տեղ անցնում են, էս իշխանություններն են մեղավո՞ր։ Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մեքոնյանը։

Սակայն, մի կողմ դնելով Մելքոնյանի հայտարարության բարոյական կողմը, հարց է առաջանում՝ միթե՞ նախկին ՊՆ փոխնախարար, այժմ էլ իշխանական պատգամավոր Մելիքյանը չի տիրապետում այն կուսակցության ծրագրին. որով պատգամավոր է ընտրվել և դարձել ազգընտիր երեսփոխան:

Բանն այն է, որ ՔՊ ծրագրում գրված է հետևյալը՝ իր քաղաքացիների առաջ Հայաստանի Հանրապետության հիմնական պարտավորությունը նրանց անվտանգության եւ բարեկեցության ապահովումն է: Քաղաքացիների անվտանգությունն ապահովելու պետական գործառույթը ներառում է.

- պաշտպանություն արտաքին ագրեսիայից,

- պաշտպանություն ապօրինի, այդ թվում՝ քաղաքական հետապնդումներից, ոտնձգություններից, իրավունքների ոտնահարումներից,:

Եթե ուշադիր լինենք, ապա այն ինչ տեղի ունեցավ Գորիս-Կապան մայրուղու վրա Հայաստանի քաղաքացիների հետ, ենթադրում է երկու բան՝ առաջինը այն է, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարողացել պաշտպանել իր քաղաքացիներին արտաքին ագրեսիայից, քանի որ ադրբեջանցիների ներկայությունը ՀՀ սուվերեն տարածքում ոչ այլ ինչ է, քան արտաքին անպատիժ մնացած ագրեսիայի քայլ: Ոտնահարվել է ՀՀ սուվերեն տարածքով ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը, իսկ այդ իրավունքի պաշտպանությունը ըստ ՔՊ ծրագրի պետության առանցքային գործառույթներից մեկն է:

Գագիկ Մելքոնյանին խորհուրդ ենք տալիս հետագայում նման զավեշտալի և անհարմար իրավիճակներից խուսափելու համար գոնե մեկ անգամ թերթել այն կուսակցության ծրագիրը, որի միջոցով հասել է ԱԺ և այսօր հոխոռտում է ՝ ՀՀ հպարտ քաղաքացիների հասցեին: