ՄԱԿ-ի Մարդու իրավունքների առաքելությունը հայտարարել է Դոնբասում իրավիճակի սրման մասին։ Ըստ նրա տվյալների՝ փետրվարի 1-ից հուլիսի 31-ը 15 խաղաղ բնակիչ է զոհվել, 47-ը վիրավորվել է, ասել է առաքելության ղեկավար Բոգները:
«Ուկրաինայի արևելքում անվտանգային իրավիճակը վատթարացել է: Ակտիվ ռազմական գործողությունների հետևանքով՝ քաղաքացիական զոհերի թիվն ավելացել է: 2021 թվականի փետրվարի 1-ից մինչև հուլիսի 31-ը մենք գրանցել ենք 62 քաղաքացիական զոհ, 15 զոհ և 47 վիրավոր: Սա 51% -ով ավելին է, քան նախորդ վեց ամիսների ընթացքում», - ասել է Բոգները:
Նրա խոսքով՝ տարածաշրջանում իրավիճակի վատթարացման միտումը շարունակվում է: