Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ նրա կինը դատական հայց են ներկայացրել այն բանից հետո, երբ փարիզյան ցուցահանդեսին ներկայացվել է լուսանկար, որում նախագահը լողազգեստով է եւ ջրային դահուկներ է քշում:
«Հանրապետության նախագահները հանգստի ժամանակ» ցուցահանդեսն անցկացվել է Ելիսեյան պալատի մոտ գտնվող պատկերասրահում, հաղորդել է Europe 1 ռադիոն:
Լուսանկարչի դեմ բողոք է ներկայացվել գաղտնիության խախտման համար:
Ելիսեյան պալատը հրաժարվել է մեկնաբանություններից: