Ուկրաինան պետք է պատրաստ լինի ռազմական ճանապարհով վերադարձնել Ղրիմը և Դոնբասը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հանրապետության ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակովը, հաղորդում է Lenta.ru-ն:

Նա զարմանք է հայտնել, որ Կիևը չի դիտարկում գրավյալ տարածքների համար պատերազմի սցենարը, և կոչ է արել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբին մշակել ժամանակակից զենքի կիրառմամբ դրանց ազատագրման ծրագիր:

Ներքին գործերի նախարարության նախկին ղեկավարը նաև առաջարկել է պետական մակարդակով ֆիքսել Դոնեցկի և Լուգանսկի շրջանների օկուպացման և վերաինտեգրման ռազմավարությունը, որում կարտացոլի «յուրաքանչյուր պետական հաստատության, յուրաքանչյուր ուկրաինացու» դերը: