Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրամիության միջև բանակցությունների վերսկսումից հետո, որի ընթացքում Թեհրանում բանակցություններ սկսվեցին Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանիի և Եվրոպական արտաքին գործերի ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորայի միջև, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց և կարծիքների փոխանակում են ունեցել այդ հարցի շուրջ, գրում է Mehr գործակալությունը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ողջունել է Իրանի ու ԵՄ -ի բանակցությունները: Նա ընդգծել է, որ անցյալ շաբաթ Մոսկվայում Ամիր-Աբդոլլահյանի հետ մանրամասն հանդիպումից հետո նա հանձնարարել էր Ռուսաստանի ԱԳՆ իր գործընկերներին սերտ խորհրդակցություններ անցկացնել Իրանի Իսլամական Հանրապետության իրենց գործընկերների հետ'միջուկային գործարքին վերաբերող հարցերի շուրջ:
Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ իր հանդիպմանը՝ Լավրովն ասել է, որ իրեն տեղեկացրել են Իրանի ԱԳ նախարարի և իրենց ադրբեջանցի գործընկերոջ միջև լավ և կառուցողական հեռախոսազրույցի մասին:
Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան ողջունում է հեռախոսազրույցում ձեռք բերված պայմանավորվածությունները և դրանք «ճիշտ քայլ» է համարում: