ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Սիրիայի խնդրի կարգավորումը, ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։ Այս մասին գրում է Газета.Ru-ն:
«Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են առաջիկա երկկողմ հանդիպումների գրաֆիկը, քննարկել են Սիրիայում խնդրի քաղաքական կարգավորման համար գործադրվող ջանքերը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։