Այն պահին, երբ ցուցարարների և ոստիկանների միջև թեժ բախում էր տեղի ունենում Բաղրամյան պողոտա ժամանեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Ոստիկանապետը հայտնվել էր բախման կիզակետում:
Նշենք, որ այսօր երբ երիտասարդները սկսել են վանկարկել՝ Ազատ-անկախ Հայաստան, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն արձագանքել է. «Ազատ անկախ Հայաստանի սիրահարներ, ժողովուրդը քնած է, կամաց խոսեք»,- հայտնում է «առաջին լրատվականը»: