NEWS.am-ի տեղեկություններով այսօր' հուվարի 8-ին Ոստիկանության Գեղարքունիքի մարզի վարչության նոր պետ է նշանակվել Արսեն Ադամյանը: Մինչ այդ վերջինս զբաղեցնում էր մարզի վարչության օպեր գծով տեղակալի պաշտոնը:

 

Հիշեցնենք, որ նախկին պետ Վարդան Նադարյանի Կոտայքի մարզ տեղափոխվելուց հետո այս պաշտոնը թափուր էր: Նշենք, որ այս պահին Գավառում է գտնվում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով միաժամանակ նաեւ կատարել է տվյալ նշանակումը: