Առողջապահության նախարարի հրամանով փոփոխություն է կատարվել «Մոդեռնա» պատվաստանյութի կիրառման ուղեցույցում: Այս մասին ասված է ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում արված հայտարարության մեջ:
Ըստ այդմ՝ սահմանվել, որ «Մոդեռնա» պատվաստանյութով կարող են պատվաստվել երեխաները 12 տարեկանից սկսած' ըստ դիմելիության, ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնության ներկայացման դեպքում:
Հիշեցնենք, որ «Մոդեռնա» պատվաստանյութով պատվաստվելու տարիքային շեմը մինչ այս 18 տարեկանն էր: