Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն պատվաստվել է նոր տեսակի COVID-19 կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով նրա մամուլի քարտուղար Ալեքսանդրա Իսաևային:

 

Իսաևան հավելել է, որ Գոլովչենկոն համապատասխան որոշում է կայացրել հինգշաբթի՝ սեպտեմբերի 3-ին, իր ռուս գործընկեր Միխայիլ Միշուստինի հետ բանակցություններից անմիջապես հետո:

Խոսնակը նշել է, որ կառավարության ղեկավարը «իրեն լավ է զգում»: