Newsbook.am-ի հավաստի տեղեկությունների համաձայն՝ շուտով սպասվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դիրքերի թուլացում հատկապես Ռուսաստանի իշխանական վերնախավի շրջանում:
Մեր տեղեկությունների համաձայն՝ դա պայմանավորված է լինելու նրանով, որ ռուսական իշխանություններն որոշել են «Գազմպրոմի» տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ Ալեքսեյ Միլերին ազատել զբաղեցրած պաշտոցից: Բանն այն է, որ Տիգրան Սարգսյանն ու Միլերը համակուրսեցիներ են եղել ու 1980-ականների սկզբին միասին սովորել Լենինգրադի Ն. Ա. Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսական ինստիտուտում, որտեղ Տիգրան Սարգսյանը, ըստ իր պաշտոնական կենսագրական տվյալների՝ սովորել է 1980-87թթ., իսկ Ալեքսեյ Միլերը՝ 1980-89թթ.:
Միլերի հետ ուսանողական տարիների մտերմությունը թույլ էր տալիս վարչապետին վայելել ռուսական իշխանությունների հովանավորությունը: Իսկ Միլերի անհետացումը դաշտից վատ վիճակի մեջ կդնի վարչապետին, ով պաշտոնական Մոսկվայի հետ փոխհարաբերվում էր վստահելի աջակից Միլերի շնորհիվ: