Շրջակա միջավայրի նախարարության բյուջեն 2022 թվականին կկրճատվի 26,5 տոկոսով։
Այս մասին ասաց Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը: Պետրոսյանը նշեց, որ նախարարությունում ընդգրված են 6 ծրագիր և 22 միջոցառում։
«2022 թվականի բյուջետային հայտում ներկայացված ֆինանսավորման ծավալը գործող ծրագրերի մասով կազմում է 6 միլիարդ 772 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ցածր է 26,5 տոկոսով։ Դա պայմանավորված է «KFW» բանկի դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվող Սյունիքի մարզի բնության հատուկ պահպանվող տարածքներին աջակցության ծրագրերի պայմանագրային ժամկետների ավարտով։ Պայմանագրային ժամկետն ավարտվում է այս տարեվերջին»,- նշեց Պետրոսյանը։
Նախարարի խոսքով՝ պայմանագրի հետ կապված ծրագրի ընդհանուր արդյունավետության, կատարողական մասով հանդես կգան հրապարակմամբ։