Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը շնորհավորել է գործընկերներին և սոցիալական ոլորտի աշխատակիցներին` մասնագիտական օրվա կապակցությամբ:
 
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
 
«Հարգելի գործընկերներ,
Սիրելի սոցիալական ոլորտի աշխատակիցներ,
Շնորհավորում եմ մասնագիտական օրվա առիթով։
Մաղթում եմ մեզ բոլորիս՝ առողջություն, անհատնելի համբերություն, կամք և վճռականություն, որպեսզի բարձր պահենք սոցիալական աշխատողի կոչումը և պատվով իրականացնենք պետության կողմից դրված պատասխանատու և աստվածահաճո առաքելությունը՝ այն է, մշտապես լինել դժվարին իրավիճակում հայտնված քաղաքացու կողքին։
Կրկին շնորհավորում եմ և ի սրտե մաղթում, որ հավատարիմ լինենք սոցիալական աշխատողի կոչմանը։
Հարգանքով ՝
Ծառայության պետ Էդ․ Պետրոսյան»: