Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը շնորհավորել է մամուլի օրվա կապակցությամբ:
«Տպագիր լրատվամիջոցների հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ Հայ մամուլի օրվա կապակցությամբ, մաղթում եմ բազում հաջողություններ, անաչառություն, ինչպես նաև անկաշկանդ և եռանդուն աշխատանք: Դուք ձեր կարևոր տեղն ու դերն ունեք մեր երկրի առջև ծառացած խնդիրների, առկա մարտահրավերների հաղթահարման, ինչպես նաև իրավական պետության և ժողովրդավարական հասարակության ձևավորման, կայուն զարգացման ու առաջընթացի ապահովման գործում: Հարգելի լրագրողներ, ևս մեկ անգամ շնորհավորելով՝ մաղթում եմ խոսքի և մտքի ազատություն, ստեղծագործական եռանդ ու նո ր մտահաղացումներ՝ ձեր մասնագիտական ոլորտում»,- ասված է շնորհավորանքում:
Հոկտեմբերի 16-ին Հայաստանում նշվում է հայկական մամուլի օրը։