ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Իգոր Խովաևը (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆեյը (Ֆրանսիա) Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ Փարիզում առանձին հանդիպումներ ունենալուց հետո հանդես են եկել հայտարարությամբ: Ըստ ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքի՝ հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահները վերահաստատել են մարդասիրական հարցերում առաջընթացի հասնելու կարևորությունը, ներառյալ՝ ականազերծման, անհետ կորածների, պահվող անձանց, տեղահանվածների կամավոր վերադարձի և պատմական ու մշակութային վայրերի պաշտպանության հարցերը, և կողմերին կոչ են արել ապահովել միջազգային մարդասիրական կազմակերպությունների անխոչընդոտ մուտքը։ Համանախագահները նաև ընդգծել են սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից զերծ մնալու կարևորությունը:
Ուշագրավն այս հայտարարության մեջ այն կետն է, որը ենթադրում է տեղահանվածների կամավոր վերադարձ: Մինչդեռ Հայաստանի իշխանությունները պնդում էին, որ նման հարց օրակարգում չկա և չի քննարկվում: Մինչդեռ ադրբեջանական կողմը չի էլ թաքցրել, որ պատրաստվում է փուլ առ փուլ կազմակերպել ադրբեջանցիների վերադարձ Արցախի օկուպացված տարածքներ: Ստացվում է Մինսկի խումբը իր այս հայտարարությամբ բացահայտեց իշխանությունների հերթական սուտը և հանրությունից գաղտնի ձեռք բերված պայմանավորվածությունները: