Աբովյանի քաղաքապետի թեկնածու Էդուարդ Բաբայանը 1979 թվականից առ այսօր զբաղվում է սպորտով և իր կյանքը չի պատկերացնում առանց սպորտի:
«Շատ կարևոր է սպորտով զբաղվել, երեխաների մեջ սեր սերմանել սպորտի նկատմամբ, քանզի «առողջ մարմնում՝ առողջ հոգի»:
Լուսանկարում մեր ձյուդոիստ մարզիկներն են, նրանց հետ կիսվում եմ այս ապորտաձևի գաղտնիքներով, տարիների իմ կենսափորձով:
Պարտադիր չէ, որ նրանք բոլորը չեմպիոններ լինեն, կարևոր է, որ սպորտային ոգով ու մարդկային վեհ արժանիքներով անհատներ մեծանան»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Բաբայանը: