Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արման Աջամօղլյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Այդ մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքէջից։

Վերջինս 2018 թվականից եղել է հեղափոխության աջակիցներից, իր ֆեյսբուքյան էջում ցնծացող գրառումներ է արել՝ կապված Նիկոլ Փաշինյանի հաղթանակի հետ:

 

Ի դեպ, վերջինս նաև անհատ ձեռներեց է, ունի սեփական բիզնեսը:

Ստացվում է՝ Փաշինյանը կրկին խախտում է իր խոստումը և քաղաքական պաշտոն է տալիս գործարարներին: Սա այն քաղաքականությունն է, որը ընդդիմադիր Փաշինյանը մշտապես քննադատել է, իսկ իշխանության գալուց հետո խոստացել, որ չի որդեգրելու նույն գործելաոճը: Ինչպես տեսնում ենք՝ ոչինչ չի փոխվել: Կարող ենք նաև փաստել, որ շարունակվում է 2018-ից հեղափոխությունը ողջունած անձանց պաշտոններ բաշխելու պրակտիկան` առանց հաշվի առնելու վերջիններիս մասնագիտական որակները և փորձի առկայությունը: