Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսի նոր շտամով վարակման մեկ դեպք, որը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում, հայտնել է հրեական պետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ մամուլի ծառայության՝ նոր շտամը հայտնաբերվել է Մալավիից Իսրայել վերադարձած քաղաքացու մոտ։ Բացի այդ՝ ևս երկու հոգու վարակման կասկած կա, նրանք անցել են թեստերը և սպասում են արդյունքներին։
Նախորդ օրը Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը հրատապ խորհրդակցություններ է անցկացրել առողջապահության նախարարության և քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ղեկավարների հետ՝ կապված Հարավային Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամի հետ՝ ներառելով այս տարածաշրջանի երկրները «կարմիրների» ցուցակում։
Ավելի վաղ Daily Mail-ը հայտնել էր, որ բրիտանացի գիտնականները նախազգուշացրել են Բոտսվանայում կորոնավիրուսի շտամի հայտնվելու մասին, որը պարունակում է 32 մուտացիա։ Մուտացիաներից շատերը վկայում են դրա բարձր փոխանցելիության և պատվաստանյութերի նկատմամբ դիմադրողականության մասին։
Մինչ այժմ գրանցվել է կորոնավիրուսի նոր շտամով վարակի 22 դեպք: