Լոռու Թումանյան խոշորացված համայնքում այսօր ևս ՏԻՄ ընտրություններ էին:
Թումանյան համայքի հետ միավորվել է ութ գյուղ, պայքարի մեջ էր երկու ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Հանրապետություն» կուսակցությունը։
Առաջին տվյալները Թումանյանի Չկալով գյուղից՝
Հանրապետություն֊97 ձայն
ՔՊ֊4 ձայն:
Իսկ ահա Արագածոտնի մարզի Վարդենիս համայնքում (Ապարանի տարածաշրջան)ձայները բաշխվել են հետեւյալ կերպ․
«Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 68 քվե, իսկ «Կարեն Եղիազարյան» դաշինքը՝ 241: