Աբովյանում ՔՊ-ականները տարբեր մեթոդներ են կիրառում՝ ընտրողներին դեպի իրենց թկենածուն ուղղորդելու և իրենց ուժին ձայն տալու համար. այդ ամենը համակարգում է շրջակա միջավայրի նախարար, ծնունդով աբովյանցի Ռոմանոս Պետրոսյանը, գրում է «Հրապարակը»:
Կայքը գրում է. «Մարզպետ, ապա նախարար դառնալուց հետո Ռոմանոսը խմբեր է ձևավորել ու ընտրական պրոցեսներում ակտիվ միջամտություն է ցուցաբերում՝ պետական շանտաժի միջոցով մարդկանց ստիպելով, որ ՔՊ-ին ձայն տան։
Մեր ձեռքի տակ են հայտնվել նրա գրառումները, որտեղ նա նախ հիշեցնում է, որ այսօր Աբոյանում ՏԻՄ ընտրություններ են, ապա քաղաքավարի կերպով «սպառնում» ու շանտաժի ենթարկում։
«Ասեմ, որ ընտրությունների ձեր մասնակցության արդյունքները վերջում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առցանց հրապարակելու է։ Հետագայում համայնքային ինչ-որ հարց բարձրացնելու դեպքում հաշվի են առնելու ընտրությանը ձեր մասնակցության լինելու կամ չլինելու փաստը։ Եվ ուրեմն, տեր եղեք ձեր ձայնին, կատարեք ձեր պարտքը, որից հետո կարող եք ներկայացնել ձեր պահանջները։ Մենք քվեաթերթիկում համար 4 ենք»,-հին, մերժելի մեթոդներով «սպառնացել է» աղջնակը։ Եւ սա միակ դեպքը չէ, երբ Ռոմանոսն ու մյուս ՔՊ-ականները նույն ապօրինի մեթոդներով, ինչի դեմ իրենք նախկինում պայքարում էին, փորձում են ընտրությունների վրա ազդեցություն գործել՝ «գողանալով» ընտրողների քվեն»: