ՌԴ ԱԳՆ-ն ուրբաթ՝ դեկտեմբերի 10-ին, քննադատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կազմակերպած «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը, որին Ռուսաստանը հրավիրված չէ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Միջոցառումը, թեև կոչվում է «ժողովրդավարության գագաթնաժողով», ժողովրդավարության հետ շատ միջնորդավորված կապ ունի։ Այդ անվանումը ոչ այլ ինչ է, քան հեշթեգ, զուտ անվանում», - ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Նրա կարծիքով՝ այդ գագաթնաժողովը կազմակերպվել էր ոչ թե ժողովրդավարության եւ մարդու իրավունքների քննարկման, այլ աշխարհում ԱՄՆ-ի եւ նրա համախոհների գերիշխանության համար պայքարի քննարկման համար:
«Եթե ԱՄՆ-ն իր երեկվա ու այսօրվա միջոցառումը անվանեին «Գագաթնաժողով՝ աշխարհում գերիշխանության համար», կարծում եմ, դա եւ ազնիվ կլիներ, եւ ավելի ճիշտ», - հավելել է փոխնախարարը:
Հիշեցնենք, որ Հայաստանը մասնակցում է «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովն։