Հրաչյա Սարգսյանն ընտրվեց Երևանի քաղաքապետ: 

«Կողմ 44
Դեմ 10
ՔՊն նշանակեց նոր քաղաքապետ»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանին փակ քվեարկությամբ որոշում է գործող քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու ու նրա փոխարեն քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին ընտրելու հարցը: Ավագանու անդամները քվեաթերթիկում պետք է կողմ կամ դեմ քվեարկեն Հրաչյա Սարգսյանին՝ քաղաքապետի պաշտոնում նշանակելու համար։ Քվեարկության համար նախատեսված է 30 րոպե։

 
 

Հիշեցնենք, որ քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ էր ներկայացվել դեկտեմբերի 17-ին, որից հետո հրավիրվել է ավագանու նիստ: