«Ադրբեջան կատարած մեր պաշտոնական այցի ընթացքում մենք պայմանավորվեցինք նոր էջ բացել իրանա-ադրբեջանական հարաբերություններում»,- այս մասին Twitter-ում գրել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Բաքու իմ պաշտոնական այցի ընթացքում պայմանավորվեցինք նոր էջ բացել մեր հարաբերություններում։ Նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ քննարկումների ժամանակ մենք պատրաստեցինք մեր կապերի հետագա զարգացման ճանապարհային քարտեզը։ Ուրախ էի հանդիպել այնտեղ ապրող իրանցիների հետ»,- գրել է նախարարը։