ՄՊՀ նախաոորգահ Գեղամ Գևորգյանն այսօր հանդես էր եկել ասուլիսով, որտեղ, ըստ էության, ներկայացրել էր տարեվերջյան ամփոփումը, այն, թե ինչպիսի արդյունք է գրանցել կառույցը հակամենաշնորհային պայքարում:
Տպավորություն է ստեղծվում, որ Գևորգյանն այս պաշտոնին նշանակվելուց իսկապես կատակ չէր անում, երբ հայտարարում էր, որ մենաշնորհի մեջ որևէ վատ բան չի տեսնում: Իսկ եթե մենաշնորհը, ըստ դրա դեմ պայքարող կառույցի նախագահի, մի չքնաղ երևույթ է, հետևաբար պայքարն էլ է անիմաստ և աննպատակ: Այդ պատճառով էլ Գևորգյանի ղեկավարած կառույցն առանձնապես ջանքեր չի թափել բացահայտելու հայ օլիգարխների տասնյակ տարիներ ձգվող մենաշնորհային փոքրիկ չարաճճիությունները:
Փոխարենը' մի ամբողջ երկու դեպք է բացահայտվել կապվախ հակամրցակցային համաձայնությունների հետ: Ինչ խոսք, մեկ տարվա համար անչափ տպավորիչ արդյունք է, դա էլ կարող էր չլինել: Բայց արի ու տես, որ գները շարունակում են ռեկորդային աճ արձանագրել, արի ու տես, որ կառույցը մեկ տարվա ընթացքում դեռևս չի պարզել, թե ինչպես ՊՇՌ թեստավորում իրականացնող լաբորատորիաները քաղաքացիների գրպանի հաշվին միլիարդներ վաստակեցին՝ հսկայական թվեր և գներ կրակելով: Երբ ավիատոմսերի գները մեկ օրում հասան իրենց պիկին, կառույցը նույնպես չփորձեց հասկանալ պատճառը, չնայած եղան բազմաթիվ բողոքներ և դժգոհություններ: Արդյունքում' հսկայական աշխատանք է կատարված 2021-ին՝ երկու դեպք և դեռ հարց է՝ ինչ չափով են պատժվել սպառողների շահերը ոտնահարած տնտեսվարողները: Ընդհանուր առմամբ, հայ օլիգարխների և նրանց բիզնեսների համար տարին ավելի քան բարենպաստ էր...