Դեկտեմբերի 28-ից մինչև հունվարի 15-ը «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը կաշխատի ժամը 10։00-22։00-ն։ Այս մասին հայտնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առեվտրային կազմակերպության պաշտոնական կայքէջը:
Ամանորին «Գառնին» տոնական միջավայրում ու տրամադրությամբ կդիմավորի իր այցելուներին։ Երեկոյան գունավոր լուսավորությունից բացի, տոնական լույսերով է զարդարվել նաև արգելոց-թանգարանի ճեմուղին։ Արգելոցի տարածքը և ճեմուղին լուսավորում են ավելի քան 18 հազար լամպեր, բազմաձև լուսային խաղալիքներ։
Արգելոց-թանգարանի աշխատակազմը ուրախ է իր հյուրընկալ հարկի տակ ընդունել Հայաստանը ճանաչելու եկած օտարերկրացիներին, նաև՝ մեր հայրենակիցներին։