![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/246047.png&w=300&h=200&mt=1640862822)
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները՝ ՊԲ ստորաբաժանումների կողմից դեկտեմբերի 29-ին կրակ բացելու մասին։
«Ադրբեջանական ԶԼՄ-ներով տարածվող լուրերը, համաձայն որոնց, իբր ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից դեկտեմբերի 29-ին կրակ է արձակվել ադրբեջանական «Բակսել» ընկերության աշխատակիցների ուղղությամբ և որի արդյունքում իբր վիրավորում է ստացել մեկ ադրբեջանցի , բացարձակ սուտ է և հանդիսանում է հերթական ապատեղեկատվությունը»,- ասված է Արցախի ՊՆ տարածած հաղորդագրությունում: