Երևան քաղաքի Կորյունի փողոց 15 հասցեում գտնվող և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տնօրինության տակ գտնվող շենքի կիսանկուղում, 2-րդ, 3-րդ և 4-րդ հարկերում գտնվող մի շարք տարածքներ կամրացվեն նշված պետական մարմնին: Կառավարությունը նման որոշում է կայացրել հունվարի 5-ի նիստում:
2019 թվականի օգոստոս ամսից Տեսչական մարմինը տեղափոխվել է Երևան քաղաքի Կորյունի փողոց 15 հասցեում գտնվող և Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող վարչական շենք, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում:
Նախագծով առաջարկվում է Տեսչական մարմնին ամրացնել այն տարածքները, որոնք ներկայումս ամբողջովին շահագործվում են Տեսչական մարմնի ղեկավար կազմի և կառուցվածքային ստորաբաժանումների կողմից:
Նախագծի ընդունման նպատակն է նպաստավոր գույքային պայմաններ ստեղծել Տեսչական մարմնի գործունեությունն իրականացնելու համար: