Կարմիր Շուկայի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, բայց ձայները գյուղում լսվել են։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկայի գյուղապետ Նարեկ Աթայանը։
«Երեկ երեկոյան կարճատև հրաձգություն է լսվել, բայց գյուղի ուղղությամբ չի եղել, կարծես Թաղավարդի դիրքերում է եղել։ Հավանական է, որ ադրբեջանցիներն են կրակել։ Կրակոցներ լսվել են գյուղում, բայց չգիտեմ՝ որ ուղղությամբ», - նշեց Աթայանը։
Ըստ նրա՝ Կարմիր Շուկա գյուղը որևէ վնաս չի կրել։