ՀԱՊԿ ուժերի դուրսբերումը Ղազախստանից կսկսվի երկու օրից։ Այս մասին այսօր խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Զորքերը կլքեն Ղազախստանը տասը օրվա ընթացքում։
«ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հիմնական առաքելությունը հաջողությամբ ավարտվել է, երկու օրից կսկսվի ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի միավորված կոնտինգենտի փուլային դուրսբերումը։ Կոնտինգենտի դուրսբերման գործընթացը կտևի ոչ ավելի, քան 10 օր»,- ասել է նա։
Տոկաևը նշել է, որ հակաահաբեկչական գործողությունների սուր փուլն անցել է, երկրի բոլոր շրջաններում իրավիճակը կայուն է։