Ես այս իշխանության հետ ճանապարհ չեմ գնում, մենք գնացել ենք և ժամանակից հետ ենք կանգնել կարևորը: Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ պարզաբանելով՝ ինչո՞ւ չէր համաձայնել իշխանության ներկայացուցիչների հետ գործուղման մեկնել ԱՄՆ։
«Ես ԱԺ պատգամավոր եմ, ով ունի լիազորություններ, պարտականություններ և պատասխանատվություն իր ընտրողի առջև: Ընդդիմության ընտրողների ձայնը պետք է լսելի դարձնել միջազգային ատյաններում»,- նշեց Արթուր Վանեցյանը:
Նա ասաց, որ թեև իրենց գործընկերների՝ «Հայաստան» դաշինքի դիրքորոշումը, որն է բոյկոտել միջազգային կառույցներում իրենց պատգամավորների աշխատանքը մինչև սահմանափակումները չվերացվեն, պաշտպանում է, սակայն ունեն իրենց դիրքորոշումը. «Կարծում եմ, որ պետք է ցանկացած հնարավորություն օգտագործենք ներկայացնելու այս իշխանության գործողությունները, որոնք վնասում են ժողովրդավարությանը և մեր երկրի արտաքին քաղաքականությանը»,- ասաց պատգամավորը: