Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն ապահովել են ուխտավորների անվտանգ այցելությունը Ամարաս վանական համալիր, խաղաղապահներն իրենք էլ անձամբ այցելել են վանական համալիր։

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն.

«Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են Հայաստանից ժամանած ուխտավորների անվտանգ այցը և իրենք էլ մասնակցել են տեղեկատվական էքսկուրսիային դեպի Ամարասի վանական համալիր, որտեղ պատմել են վանքի ստեղծման և գոյատևման պատմությունը։ Շրջայցի ընթացքում զինծառայողները եղել են համալիրի բոլոր տաճարներում»,-ասվում է հաղորդագրության մեջ: