Լեռնային Ղարաբաղի բնակիչներն ու ուխտավորները ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների ուղեկցությամբ այցելել են Ամարասի և Գանձասարի քրիստոնեական վանքեր:
«Այսօր մենք ուղեկցել ենք ուխտավորներին դեպի Գանձասար վանք, ապահովել նրանց անվտանգությունը և պատարագից հետո նրանց ուղեկցել ենք Ստեփանակերտ», - ասել է խաղաղապահ զորակազմի սպա Սերգեյ Վիտկոն:
Ուխտավորների հավաքն իրականացվել է Ստեփանակերտ քաղաքում, որտեղից ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ավտոշարասյուններից մեկը 74 մարդու ուղեկցել է Ամարասի վանք, մյուսն 98 մարդու՝ Գանձասար: