Անգլիայի բնակչուհին բեմադրել է իր առևանգումը' փորձելով իր ընկերոջից 2000 ֆունտ ստեռլինգ ստանալ, գրում է Daily Mail-ը։ Սակայն բրիտանուհու ծրագիրը չի աշխատել. նրան դատապարտել են ազատազրկման։
20-ամյա Լիա Ջումոն իր ընկերոջը լուսանկարներ է ուղարկել, որտեղ ինքը բերանը փակված վիճակում կապված է աթոռին: Հաղորդագրության մեջ աղջիկը ներկայացել է որպես առևանգող՝ պահանջելով 2000 ֆունտ ստեռլինգ՝ իրեն ապահով տուն վերադարձնելու դիմաց։
Նրա վախեցած ընկերը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Լիան բեմադրել է առևանգումը, իսկ ստացված միջոցները նա ցանկացել է ծախսել ամանորյա նվերների վրա։ Արդյունքում Ջումոյի գործը տեղափոխվել է դատարան. նրան մեղադրանք է առաջադրվել կեղծ տեղեկություններ տրամադրելու միջոցով շանտաժի ենթարկելու և խարդախության համար։
Լիան դատապարտվել է 34 շաբաթ ազատազրկման։ Դատախազը հույս է հայտնել, որ պատիժը դրական ազդեցություն կթողնի բրիտանուհու վրա։
«Հուսով եմ, որ բանտը կօգնի նրան գիտակցել իր գործողությունների լրջությունը և դասեր քաղել իր սխալներից», - ասվում է հայտարարության մեջ: