Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկն այսօր այցելել է ԱԳՆ շենք։ Այս մասին 24News-ի հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ ԱԳ նախարարության մամլո քարտուղար Վահան Հունանյանը՝ չմեկնաբանելով այլ մանրամասնություններ։

Նկատենք, սակայն, որ ըստ ամենայնի, դեսպանի այցն ԱԳՆ պայմանավորված է եղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում ՀՀ-ի հասցեին հնչեցրած արտահայտությունով։ Հիշեցնենք, որ Լուկաշենկոն, Բելառուս-ՌԴ Միութենական պետության մասին, ասել էր, որ նախկին ԽՍՀՄ տարածքից այլ երկրներ նույնպես կարող են միանալ դրան՝ բերելով Հայաստանի օրինակը։ «Ու՞ր պետք է գնա Հայաստանը։ Նրանք վաղուց դա հասկացել են, հասկացել է նաև Նիկոլ Վովաևիչը», - ասել է նա։