Այսօր' ժամը 17։35-ին, ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Նախնական տվյալներով Երևան քաղաքի բնակիչ Ա.Պ.-ն իր վարած 《Mercedes-Benz》 մակնիշի ավտոմեքենայով բախվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի ՀՄՄ զրահատեխնիկային, կա մեկ տուժած որին չեն կարողանում հանել մեքենայից և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ն։
Օգնություն ցուցաբերելու նպատակով անմիջապես դեպքի վայր են մեկնել ՆԳ նախարարության փրկարարներն ու ոստիկանները, Շտապ օգնություն կայանի հերթապահ բժիշկների խումբը։
ՃՏՊ հետևանքով Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում հաշվառված 35-ամյա Ն.Հ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հանրապետական բժշկական կենտրոն։
Ըստ բժիշկներից ստացված տեղեկության, վարորդ Ա.Պ.-ի վիճակը բավարար է, իսկ Ն.Հ.-ի առողջական վիճակը' միջին ծանրության, կայուն։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։