ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերը չեն «կռվելու» Ռուսաստանի դեմ։
«Գերմանիայում, Լեհաստանում և Ռումինիայում զինվորականների տեղակայումը - դրանք զինվորներ չեն, որոնք ուղարկվում են Ուկրաինայում Ռուսաստանի դեմ կռվելու», - մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ ԱՄՆ զինվորականները «չեն գնում Ռուսաստանի դեմ պատերազմելու»։
Սալիվանը մանրամասնել է, որ իրենք պաշտպանելու են ՆԱՏՕ-ի երկրների տարածքները։
Նա նաեւ պնդում է, որ Եվրոպայում ԱՄՆ առաքելությունը «պաշտպանողական բնույթ» ունի