Ռուսաստանի Տնտեսագիտական համալսարանը 115 տարեկան է։ Փետրվարի 21-ին ՌՏՀ-ի՝ Երևանի Գ.Վ.Պլեխանովի անվան մասնաճյուղում տեղի ունեցավ աշխատանքային կոլեկտիվի ժողով՝ նվիրված համալսարանի 115-ամյակին։

Մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը հանդիսավոր մթնոլորտում ընթերցեց ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի և ԲՈՒՀ-ի ռեկտոր Իվան Լոբանովի շնորհավորանքները, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց բոլոր կառուցվածքային բաժանմունքների ղեկավարներին։
Հանդիպման ընթացքում Թամարա  Վարդանյանը հանդես եկավ Երևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնում՝ իր հնգամյա պաշտոնավարման ընթացքում ԲՈՒՀ-ի գործունեության մասին զեկույցով: Տնօրենի զեկույցում ներկայացված էին կրթական և հետազոտական գործունեության հիմնական ձեռքբերումները, վերլուծությունները և արդյունքները, կադրային քաղաքականությունը, կազմակերպչական և տեղեկատվական կառավարման համակարգերի կատարելագործման խնդիրները, ֆինանսական կառավարման մոդելը, ինչպես նաև ուրվագծվում էին մասնաճյուղի զարգացման հիմնական ուղղությունները:

Միջոցառումն ավարտվեց տոնական ֆուրշետով։

 
 

ՌՏՀ-ի՝ Գ․ Վ․ Պլեխանովի անվան Երևանի մասնաճյուղը ևս մեկ անգամ շնորհավորում է իր բոլոր աշխատակիցներին հոբելյանի առթիվ։