Սեպտեմբերի 27-ին Գ.Վ. Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմի մեկնարկի երրորդ տարելիցի ոգեկոչման միջոցառում։

 
 

Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին բոլոր զոհերի հիշատակը։ Մենք միշտ խորապես պարտական ենք լինելու բոլոր նրանց, ովքեր պաշտպանել են մեր Հայրենիքը։ Պատերազմը խլեց հազարավոր մարդկանց կյանքեր, որոնց մեծ մասը շատ երիտասարդ էր։ Նրանց թվում են  Գ.Վ. Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի քաջարի ուսանողները՝

 

Աբրահամյան Սերգեյ,

 

Հայրապետյան Էդգար,

 

Երկանյան Հայ,

Նալբանդյան Բենիամին,

 

Թադևոսյան Արամայիս։

 
 

Հավերժ հիշատակ և փառք Հայրենիքի համար զոհված հերոսներին։