Թուրքական նեղուցները բաց են ռուսական նավերի անցման համար, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ստամբուլի առափնյա անվտանգության վարչությունում՝ նշելով, որ համապատասխան որոշում չեն ստացել։
Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը հայտարարություն է տարածել Թուրքիայի նեղուցներով ռուսական նավերի անցումն արգելելու մասին։ Ավելի վաղ Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոնդարը հայտարարել էր, որ Կիևն Անկարայից պահանջում է փակել նեղուցները ռուսական նավերի համար։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կարող է փակել Բոսֆորի և Դարդանելի նեղուցները ռուսական ռազմանավերի անցման համար, սակայն ռուսական կողմն իրավունք կունենա իր նավատորմը վերադարձնել բազա։
«Նեղուցները բաց են, մենք նման որոշում չենք ստացել»,- ասել է վարչության ներկայացուցիչը։