«Շանթ» հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․

Այս օրերին համացանցում շրջանառվում է «Շանթ» հեռուստաընկերության հումորային նախագծերից մեկից առանձնացված մի հատված, որը տարաբնույթ մեկնաբանությունների, եզրահանգումների ու ասեկոսեների տեղիք է տալիս։ Թյուրընկալումներից խուսափելու համար «Շանթ» հեռուստաընկերությունն անհրաժեշտ է գտնում պարզաբանել․

 

«Տվյալ հաղորդումը, որից առանձնացված հատվածը խնդրո առարկա է դարձել, նկարահանվել և մոնտաժվել է դեռևս շաբաթներ առաջ և որևէ կերպ չէր կարող կապակցված լինել այս օրերին ծավալվող հայտնի իրադարձությունների հետ։ Սա այդ նախագծի ստեղծագործական անձնակազմի, թերևս, անհաջող հումորային մտահղացումն է, որը, տեխնիկական անփութությամբ պայմանավորված, եթերում է հայտնվել առանց պատշաճ խմբագրման և մշակման։

«Շանթ» հեռուստաընկերությունն իր գրեթե երեսնամյա գործունեության ընթացքում առաջնորդվել է անկողմնակալության և հավասարակշռության սկզբունքներով և երբևէ աչքի չի ընկել հակառուսական քաղաքականությամբ։ Մեր լրատվական ծառայության ողջ գործունեության ընթացքում անհնար է գտնել հակառուսական ուղղվածության որևէ դրևորում։ Ասվածի վառ վկայությունն է նաև տասնամյակներ շարունակ Մոսկվայում գործող մեր թղթակցական կետի գործունեությունը, որը Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներին վերաբերող թեմաներց զատ, ակտիվորեն լուսաբանում է ռուսական քաղաքական, մշակութային և պատմական իրադարձությունները։

Այսուհանդերձ, «Շանթ» հեռուստաընկերությունն իր ցավն ու ափսոսանքն է հայտնում տեղի ունեցած, ըստ էության, վրիպակի համար և կոչ է անում տարաբնույթ հետաքրքրություններ հետապնդողներին այն չօգտագործել միտումնավոր շահարկումների և մտացածին բամբասանքներ տարածելու համար»։

Նշենք, որ ավեղ վաղ թեմային անդրադարձել էր քաղաքագետ Գագիկ Համբարյանը։